Կարևոր իրադարձություններ

Դավիթ Օվասապյանը ըմբշամարտի Մ-23 աշխարհի առաջնությունում գրավեց 3-րդ տեղը

02 Նոյեմբեր, 2019 23:50
Դավիթ Օվասապյանը ըմբշամարտի Մ-23 աշխարհի առաջնությունում գրավեց 3-րդ տեղը

Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Մեր 130 կգ քաշային ըմբիշն այսօր 3-րդ տեղի համար մրցամարտում հավասար պայքարում հաղթեց ղազախստանցիՄանսուր Շադուկաևին՝ 5:5: Այդպիսով, Դավիթ Օվասապյանը առաջին մեդալը բերեց Հայաստանի հավաքականին այս առաջնությունում:

Մեր 60 կգ քաշային ըմբիշ Արմեն Մելիքյանը վաղը եզրափակիչ գոտեմարտում կվիճարկի առաջնության 10 ոսկե մեդալներից մեկը: 82 կգ քաշային կարգում Արման Վարդումյանը սփոփիչ մրցաշարում կպայքարի բրոնզե մեդալի համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին