Կարևոր իրադարձություններ

«Հայրենիք» կինոթատրոնի մոտ մեքենան բախվել է ծառին

02 Նոյեմբեր, 2019 10:27
«Հայրենիք» կինոթատրոնի մոտ մեքենան բախվել է ծառին

Նոյեմբերի 2-ինч ժամը 01:22-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 40 շենքի մոտակայքում «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Չ., ծնված 1984 թ., ուղևորներ՝ Գևորգ Մ., ծնված 1990 թ. և Վոլոդյա Դ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին