Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

Վարչապետն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

01 Նոյեմբեր, 2019 20:07
Վարչապետն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ (Կանադա) Միքայել Խարապյանի գլխավորությամբ:

Վարչապետը նշել է, որ ուրախ է ՌԱԿ ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման համար և կարևորել նման ձևաչափով շփումները, քննարկումները: «Մեր վերջին հանդիպումը Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսում՝ ԱՄՆ իմ այցի շրջանակում: Մենք կարևորում ենք հայ ավանդական կուսակցությունների, մասնավորապես, ՌԱԿ դերն ու գործունեությունը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման գործում: Բարձր ենք գնահատում ՌԱԿ-ի դիրքորոշումը և աջակցությունը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և կարևորում ենք մեր երկխոսության շարունակումը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետը կարևորել է Հայաստանի վարչապետի հանդիպումը, որը լավ առիթ է մայր հայրենիքի հզորացման ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու համար: Միքայել Խարապյանի խոսքով՝ Ռամկավար ազատական կուսակցությունը զորավիգ է վարչապետ Փաշինյանին, Հայաստանի կառավարությանը և իր աջակցությունն է վերահաստատում Հայաստանի առաջընթացին միտված լայնածավալ բարեփոխումներին, ծրագրերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայապահպանությանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացմանը, հայ ավանդական կուսակցությունների գործունեությանը, կառավարություն-ՌԱԿ համագործակցությանն առնչվող հարցեր։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին