Կարևոր իրադարձություններ

Սամվել Ղուլյանը նշանակվել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ

01 Նոյեմբեր, 2019 19:55
Հեղինակ՝ Ստեփանակերտի քաղաքապետարան
Սամվել Ղուլյանը նշանակվել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ

Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հրամանով այսօր՝ նոյեմբերի 1–ին, փոխքաղաքապետ է նշանակվել Սամվել Ղուլյանը:  Այս մասին տեղեկանում ենք Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Սամվել Ղուլյանը 2008-2019թթ. զբաղեցրել է Ստեփանակերտի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի և Քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժնի պետի պաշտոնները: Ամուսնացած է` ունի 2 զավակ։ Անկուսակցական է։

 

Լրահոս

Դիտել ավելին