Կարևոր իրադարձություններ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

01 Նոյեմբեր, 2019 10:23
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Ձյան տեսքով տեղումների պատճառով Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար առայժմ փակ է:

Այս մասին «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին տեղեկացրել են
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:

 

Լրահոս

Դիտել ավելին