Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Որտեղ էր 10 օր անհետացած զինվորը․ ռազմական ոստիկանության պետը բացառիկ մանրամասներ է պատմում. «Ժողովուրդ»

29 Հոկտեմբեր, 2019 08:57
Որտեղ էր 10 օր անհետացած զինվորը․ ռազմական ոստիկանության պետը բացառիկ մանրամասներ է պատմում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կապանում տեղակայված ՊՆ N զորամասը շուրջ 10 օր ինքննակամ լքած զինվորը գտնվել է: ժամկետային զինծառայողի այս խորհրդավոր պատմության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ է հայտնել ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով` զինվորի մայրը պատմել է, որ տղան տարօրինակ սովորություն է ունեցել. երբ ձեռքին գումար է եղել, մի քանի օրով անհետացել է:

Նա, ըստ ՌՈ պետի, զորամասը լքելիս փող է ունեցել. 20 հազար դրամը եղբայրն է ուղարկել, եւս 5 հազարն էլ իր մոտ է եղել: Տղային գտել են Երեւանում: Ա. Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց.

«Զինվորը եւ ընկերը հիմա Ռազմական ոստիկանությունում են, ինքը մնացել է ընկերոջ տանը. ընկեր ասելով` ֆեյսբուքով` սայթերով են ծանոթացել, երեւի ընկերը մենակ է մնացել, ընկերոջ կարիք է ունեցել, ինքն էլ գնացել է ընկերոջ մոտ: Մեկ ասում է` ընկերս չի, համենայնդեպս, երկու տղա մնացել են իրար հետ»: Մնացած մանրամասները, ըստ ՌՈ պետի, բժշկական փորձաքննությունը կպարզի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին