Կարևոր իրադարձություններ

Բուլղարիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

25 Հոկտեմբեր, 2019 21:31
Բուլղարիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Հոկտեմբերի 28-29-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան: Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այցի շրջանակներում Բուլղարիայի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ ԱԺ-ում:

 

Լրահոս

Դիտել ավելին