Կարևոր իրադարձություններ

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-20 առաջնությունում

24 Հոկտեմբեր, 2019 21:11
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-20 առաջնությունում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրորց Ռաֆիկ Հարությունյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

81 կգ քաշային կարգային մեր մարզիկը երկամարտում գրանցել է 340 կգ (150+190): Պոկում վարժությունում նա ցույց է տվել 4-րդ արդյունքը, իսկ հրում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը երկամարտի 335 կգ (151+184) արդյունքով գրավել է 4-րդ տեղը: Պոկում վարժությունում նա նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

 

Լրահոս

Դիտել ավելին