Կարևոր իրադարձություններ

ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը. «Հրապարակ»

22 Հոկտեմբեր, 2019 08:10
 ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջարկված նախագիծն է` ուժային կառույցների ղեկավարների նշանակման մասին, որը երկրորդ ընթերցում է անցնելու եւ հնարավորություն է տալու 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացու, որը 4 տարի ապրել է Հայաստանում, դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ:

ԲՀԿ-ից հարցրինք` նախագծին կո՞ղմ են քվեարկելու։ «Հարցը վերջնական կորոշվի քվեարկության օրը, այնուհանդերձ, մենք պայմանավորվածություն ունենք «Լուսավոր Հայաստանի» հետ, որ, որպես ընդդիմություն, փոխադարձաբար, ներկայացված օրինագծերին կողմ ենք քվեարկելու»:

Օրինագծի ընդունումից հետո ուժային կառույցները, որոնք տեւական ժամանակ ղեկավարում են ԺՊ-ները, ղեկավար կունենան։ Ոստիկանապետի հավանական թեկնածուների թվում է Հունան Պողոսյանը, ԱԱԾ-ի դեպքում՝ Ռուստամ Բադասյանի կողքին շրջանառվում է ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի անունը, ում հետ վարչապետն ուղիղ է աշխատում:

Վերջինս, ի տարբերություն Արթուր Վանեցյանի, անխոնջ միջոցառումներ է ձեռնարկում իշխանությունների «հակառակորդների» նկատմամբ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին