Կարևոր իրադարձություններ

Հայտնի է ռուսական նավատորմի ամենազորեղ նավը

20 Հոկտեմբեր, 2019 19:49
Հայտնի է ռուսական նավատորմի ամենազորեղ նավը

Անգլալեզու Military Watch հանդեսը ռուսական ռազմածովային ուժերի ամենազորեղ նավի տիտղոսը տվել է «Ծովակալ Նախիմով» հրթիռային նավին։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

Նշվում է, որ այս ռազմանավը դեռ նորոգման փուլում է և սպառազինություն կվերադառնա 2021 թվականին։ Եվ հենց այդ ժամանակ այն կլինի ամենաշատ զինվածը ռուսական բոլոր ռազմանավերի թվում։ Հատկապես անգլալեզու հանդեսը ուշադրություն է հրավիրում, որ այս ռազմանավը զինված կլինի ձայնի արագությունը գերազանցող (գերձայնային) հրթիռներով։

Առհասարակ այս ռազմանավը կրելու է թևավոր հրթիռներ (կառավարվող հրթիռների դասին են պատկանում), ինչպես նաև հակաօդային պաշտպանության զինատեակների ամբողջ համալիր։ Այն ունենալու է ռադիոէլեկտրոնային պայքարի նորագույն տեխնիկական միջոցներ, ինչպես նաև զինված է լինելու «Ռեդուտ» և «Կորտիկ» զենիթահրթիռային համակարգերով։

Հականավային սպառազինությունից ռազմանվը կրելու է «Ցիրկոն» հրթիռներ, որոնք իրենց հեռահարությամբ գերազանցելու են ԱՄՆ ռազմանավերի վրա տեղադրվող նույն դասի հրթիռներին։ Դա նշանակում է, որ հավասար մարտում ռուսական ռազմանավն ամերիկյան «կոլեգային» ավելի հեռվից թիրախավորելու հնարավորություն կունենա։ Սակայն սա ընդամենը տեսական մտավարժանք է, քանի որ այս դասի նավերը «միայնակ չեն զբոսնում» ծովում։

 

Լրահոս

Դիտել ավելին