Կարևոր իրադարձություններ

Շրջանառվում է Խաչատուրյան քույրերի՝ իրենց հորը սպանելու հնարավոր վարկածը

18 Հոկտեմբեր, 2019 20:00
Շրջանառվում  է Խաչատուրյան քույրերի՝ իրենց հորը սպանելու հնարավոր վարկածը

 RBC-ին՝ վկայակոչելով հանգուցյալի հարազատների փաստաբան Օլգա Հալիկովիի խոսքերը հայտնում է, որ Մարիա, Քրիստինա և Անջելինա Խաչատրյան քույրերը կարող էին իրենց հորը սպանել փողի պատճառով: 

Օլգա Հալիկովան հայտնել է, թե աղջիկներն, իբր, վախենում էին պատժվել՝ փող ծախսելու համար: «Քրեական գործի նյութերում կա նամակագրություն, որից պարզ է, որ Խաչատուրյանը պատրաստվում էր քարտի քաղվածք վերցնել: Ընտանիքի ղեկավարը մեծ գումար ուներ և պլանավորում էր մեքենա գնել Քրիստինայի համար»: 

Տուժող կողմի մյուս փատաբանի՝  Գեորգի Չուգուաշվիլիի խոսքով՝ հարազատները կվիճարկեն բժշկական այն եզրակացությունը, որ կրտսեր քույրը խելագար է: «Մենք կպաշտպանենք այն դիրքորոշումը, որ նա ամեն ինչ գիտակցել է»,- ասել է Գեորգի Չուգուաշվիլին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին