Կարևոր իրադարձություններ

Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

18 Հոկտեմբեր, 2019 11:47
Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Աշտարակ- Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

Անվտանգության նկատառումներով և աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ Հ-6 ավտոճանապարհի կմ10+400-կմ15+800 հատվածը երկկողմանի փակ է:

Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհահատվածը շրջանցել Նոր Գեղի- Եղվարդ-Եղվարդի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհով:

Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայցում է վարորդների ներողամտությունը և հորդորում պահպանել երթևեկության կանոնները:

 

Լրահոս

Դիտել ավելին