Կարևոր իրադարձություններ

Երևանում բժիշկներին հաջողվել է փրկել կտրված պարանոցով տղամարդու կյանքը

18 Հոկտեմբեր, 2019 10:16
Երևանում բժիշկներին հաջողվել է փրկել կտրված պարանոցով տղամարդու կյանքը

Շենգավիթ վարչական շրջանից շտապօգնության մեքենայով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 30 տարեկան մի տղամարդ, որի պարանոցը կտրված է եղել, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 16–ին։ Պարանոցի վնասվածքի պատճառով տղամարդը մեծ քանակությամբ արյուն է կորցրել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել կյանքը։

Հիվանդանոց եկած ոստիկանության ծառայողներին չի հաջողվել զրուցել նրա հետ, քանի որ տղամարդն ի վիճակի չի եղել ոչինչ ասելու։

Աղբյուրի տեղեկություններով` տղամարդն ինքն է իր պարանոցը կտրել, ամենայն հավանականությամբ` դանակով։ Իրավապահները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։

 

Լրահոս

Դիտել ավելին