Կարևոր իրադարձություններ

«Մոսէսքո» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել «Սանիթեքի» դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով «լուրն» իրականությանը չի համապատասխանում․ Սանիթեք Ինթերնեյշնլ»

17 Հոկտեմբեր, 2019 14:34
«Մոսէսքո» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել «Սանիթեքի» դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով «լուրն» իրականությանը չի համապատասխանում․ Սանիթեք Ինթերնեյշնլ»

«Սանիթեք Ինթերնեյշնլ»-ը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Ժողովուրդ» օրաթերթում «Մոսէսքո» ՍՊԸ-ն դատական հայց է ներկա­յացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով «լուրը» իրականությանը չի համապատասխանում և միտված է արատավորելու ընկերության գործարար համբավը:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված և մի շարք այլ լրատվականների կողմից արտատպված` «Մոսէսքո» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով «լուրը» իրականությանը չի համապատասխանում և միտված է արատավորելու ընկերության գործարար համբավը:

Նշենք, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտքը կազմում է շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ:

Սույնով կոչ ենք անում լրատվականին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հիշյալ բովանդակությամբ հրապարակումներ կատարած բոլոր լրատվամիջոցներից պահանջում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով «Հերքում» խորագրի ներքո կատարել տեղեկատվության հերքում: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ նշված տեղեկությունները սահմանված կարգով չհերքելու դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու ենք իրավունքի պաշտպանության այլ միջոցների»։

 

Լրահոս

Դիտել ավելին