Կարևոր իրադարձություններ

Բրյուսելում ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի նիստին քննարկվել են «շամպայն» և «կոնյակ» ապրանքանշանների պաշտպանությանն առնչվող գործընթացները

17 Հոկտեմբեր, 2019 11:20
Բրյուսելում ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի նիստին քննարկվել են «շամպայն» և «կոնյակ» ապրանքանշանների պաշտպանությանն առնչվող գործընթացները

Հոկտեմբերի 16-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են աշխարհագրական նշումների օրենսդրությունների և համապատասխան քաղաքականությունների շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները: Ներկայացվել և քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հոդվածներ 230-240-ով ամրագրված դրույթների իրականացմանը և ձեռք բերված պայմանավորվածություններին առնչվող հարցերը: Քննարկվել են նաև «շամպայն» և «կոնյակ» ապրանքային նշանների պաշտպանությանն առնչվող գործընթացները և այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները, ինչպես նաև աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների առնչությամբ երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։

Նիստի ընթացքում կողմերը ընդունել են Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի Ընթացակարգային կանոնները և ձևավորել երկկողմ հարցման կետեր:

Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքվել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, որի հիմնական դրույթները ժամանակավորապես ուժի մեջ են մտել 2018 թ. հունիսի 1-ից։

Համաձայնագրի 240-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Աշխարհագրական նշումների ենթակոմիտե։ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի նիստերը կայանում են առնվազն տարին մեկ անգամ` երկկողմ նախնական պայմանավորվածության հիման վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին