Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513,5
    521,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Կանադան կասեցնում Է զենքի մատակարարումը Թուրքիային

16 Հոկտեմբեր, 2019 10:12
Կանադան կասեցնում Է զենքի մատակարարումը Թուրքիային

Կանադայի իշխանությունները որոշում են ընդունել կասեցնել զենքի մատակարարումը Թուրքիային: Այդ որոշումն ընդունվել Է Սիրիայում Անկարայի կողմից իրականացվող ռազմական գործողության լույսով, որը, ինչպես նշում են Կանադայի ԱԳ նախարարությունում, «խախտում Է տարածաշրջանի կայունությունը»: Այդ կապակցությամբ Օտտավան «ժամանակավորապես կասեցնում Է» Թուրքիա զենքի արտահանման նոր թույլատրագրերի տրամադրումը:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել Է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Դրա նպատակն արաբական հանրապետության հյուսիսում բուֆերային գոտու ստեղծումն Է, որը պետք Է պաշտպանական գոտի դառնա Թուրքիայի սահմանի համար եւ ուր, Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից կկարողանան վերադառնալ սիրիացի փախստականները:
ԱՄՆ-ը դատապարտել Է Թուրքիայի գործողությունները, իսկ եվրոպական երկրները կոչ են արել Անկարային անհապաղ դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները, որոնք սպառնում են տարածաշրջանի իրադրության ապակայունացմամբ եւ վիժեցնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի արդյունքները: Ավելի վաղ մի շարք եվրոպական երկրներ կասեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին