Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

 

Ավտոմեքենաների սրահներից կատարված հափշտակության դեպքեր են բացահայտվել

15 Հոկտեմբեր, 2019 17:15
Ավտոմեքենաների սրահներից կատարված հափշտակության դեպքեր են բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել 1979թ. և 1985թ. ծնված Երևան քաղաքի երկու բնակչի։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա և 34-ամյա երկու բնակիչները, 2019 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, ուրիշի գույքը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Բաշինջաղյան, Լենինգրադյան փողոցների բակերում կայանված ավտոմեքենաների սրահներ, հափշտակել գազի գլանանոթներ, գումար և սրահում առկա տարբեր արժողության իրեր՝ քաղաքացիներին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Բացի այդ, նշված անձինք 2019թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 03.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բակում կայանված ավտոմեքենայի հետևի դռան փոքր ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել սրահ, սակայն չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ հայտնաբերվել և բերման են ենթարկվել Մաշտոցի բաժին:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1979թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /2 դրվագ/, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ 1985թ. ծնված տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին :

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին