Կարևոր իրադարձություններ

Մալաթիա-Սեբաստիայում երկու նոր աղբաման է այրվել

14 Հոկտեմբեր, 2019 13:47
Մալաթիա-Սեբաստիայում երկու նոր աղբաման է այրվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Օհանով 54 շենքի բակում, այսօր երկու նոր աղբաման է այրվել։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

«Վարչական շրջանի աշխատակազմն արդեն իսկ դիմել է ոստիկանություն։ Հուսով ենք, որ մեղավորները արագ կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։ Կոչ ենք անում քաղաքացիներին չվնասել և ոչնչացնել համայնքային գույքը, որը ծառայում է հարյուրավոր այլ քաղաքացիներին»,- տեղեկացնում են քաղաքապետարանից:

 
 

Լրահոս

Դիտել ավելին