Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի` Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

14 Հոկտեմբեր, 2019 11:53
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի` Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 12-ին Ժնևում մասնակցել է Շվեյցարական կարմիր խաչի (ՇԿԽ) ավանդական բարեգործական գալա երեկոյին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին և անցկացվել է «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրի ներքո։ Երեկոյին ներկա է գտնվել նաև Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Գալա երեկոյի հասույթի զգալի մասն ուղղվելու է Հայաստանում տարեց մարդկանց ու հաշմանդամների կարիքները հոգալուն, ինչպես նաև այս հարցում Հայաստանի կողմից իրականացվող գործունեությանը։

Նախանշված բարեգործական առաքելությունն իրականացնելու համար, Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները տարեսկզբին այցելել են Հայաստան` տեղում ծանոթանալով իրավիճակին, ուրվագծելով իրենց ծրագրերը, մտքերի փոխանակում ու աշխատանքների համադրում իրականացնելով հայաստանյան իրենց գործընկերների հետ։  

Երեկոյի շուրջ վեց հարյուր մասնակիցների շարքում էին պետական և քաղաքական գործիչներ, դիվանագետներ, շվեյցարացի և օտարերկրացի բազմաթիվ անվանի բարերարներ, գործարարներ, արվեստագետներ, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին