Կարևոր իրադարձություններ

Սիրիայի հյուսիսում մոտ 100 հազար մարդիկ լքել են իրենց տները. ՄԱԿ

12 Հոկտեմբեր, 2019 22:49
Սիրիայի հյուսիսում մոտ 100 հազար մարդիկ լքել են իրենց տները. ՄԱԿ

Սիրիայի հյուսիսում երկիր Թուրքիայի ներխուժման պահից սկսած իրենց տները լքել են մոտ 100 հազար մարդիկ, ՄԱԿ զեկույցի տվյալներն է փոխանցում BBC-ն:

ՄԱԿ զեկույցում նշվում է, որ շատերը պատսպարվել են Հեսեքե եւ Թալ Թամփ քաղաքների դպրոցներում եւ այլ շենքերում:

Թուրքիան ավելի վաղ Սիրիայում ռազմական գործողություն էր սկսել քրդական կազմավորումների դեմ, ինչը հարուցել է Վաշինգտոնի խիստ քննադատությունը: Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստովանել է, որ գործողության գոտուց ամերիկյան զորքերը դուրս է բերել, բայց միաժամանակ հայտարարել է, որ չի աջակցում Անկարայի գործողություններին:

Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում օրինագծեր են հայտնվել, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են նախատեսում Սիրիայում ԱՄՆ-ին դաշնակից կազմավորումների դեմ գործողության պատճառով:

 

Լրահոս

Դիտել ավելին