Կարևոր իրադարձություններ

Forbes-ը Հայաստանի մասին ծավալուն հոդված է հրապարակել

12 Հոկտեմբեր, 2019 12:27
Forbes-ը Հայաստանի մասին ծավալուն հոդված է հրապարակել

Forbes պարբերականը Հայաստանի մասին ծավալուն հոդված է պատրաստել: Այն անդրադարձել է Հայաստանում գործող հյուրանոցներին, մթերքին և տեսարժան վայրերին:

Անդրադառնալով Հայաստանի տեսարժան վայրերին` հոդվածի հեղինակը նշում է, որ Սևանա լիճ գնալով միայն կարելի է հասկանալ այն գեղեցկությունը, որը Հայաստանը առաջարկում է զբոսաշրջիկներին:

Հեղինակի խոսքով՝ քայլելով Կալավանի, Գոշի, «Դիլիջան» ազգային պարկով, կարելի է տեսնել Հայաստանի աշնան գեղեցկությունը, տերևների գունառատությունը և անընդհատ փոփոխվող տեսարանները:

Խոսելով Հայաստանի հյուրատների մասին` լրագրողը հիշատակում է հայերի հյուրասիրությունն ու տնական օղին: Լրագրողը նշում է, որ այդ հյուրատներում զբոսաշրջիկը կարող է իրեն զգալ հայկական իրականության մի մաս և պատկերացնել, թե ինչպիսին է հայերի առօրյան:

Խոսելով սննդի մասին` Forbes -ը գրում է, որ հայկական խոհանոցը աշխարհի ամենահամեղներից մեկն է՝ լավաշ, պանիրներ, տնական տոլմա, թարմ բանջարեղեն:

Լրագրողն ասում է, որ հայկական համեղ տոլման ճաշակելուց հետո հայերն անպայման կառաջարկեն ձմերուկ և սուրճ, փախլավա, որն ուտելիս ցանկանում ես լպստել մատներդ:

Հոդվածի վերջում հեղինակը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին իրենց հետ վերցնել հարմար կոշիկներ, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է և ամեն անկյունում իրենց կարող են եղանակային անակնկալներ սպասել, հատկապես աշնանը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին