Կարևոր իրադարձություններ

Շաբաթական ամփոփ տվյալներն՝ ըստ Կենտրոնական բանկի

16 Հոկտեմբեր, 2015 17:25
Շաբաթական ամփոփ տվյալներն՝ ըստ Կենտրոնական բանկի
Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության` հոկտեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.   
 
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66 մլն 405 հազար 403 դոլար՝ 472.75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 77 մլն 452 հազար 666 ԱՄՆ դոլար՝ 474.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 1 մլն 550 հազար ԱՄՆ դոլար՝ 474.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 5 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 473.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
 
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 692 հազար 912 EUR՝ 536.48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7 մլն 698 հազար 339 EUR՝ 542.36  դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
 
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 324 մլն 983 հազար 760 ռուբլի՝ 7,60 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 266 մլն 241 ՌԴ ռուբլի՝ 7,72 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
 
Հոկտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 24.4 մլն ԱՄՆ դոլար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին