Կարևոր իրադարձություններ

«Մենք կշարունակենք Սիրիայում մեր առաքելության իրականացումը». Փաշինյանը խոսեց Թուրքիայի Սիրիա ներխուժման մասին

10 Հոկտեմբեր, 2019 11:18
«Մենք կշարունակենք Սիրիայում մեր առաքելության իրականացումը». Փաշինյանը խոսեց Թուրքիայի Սիրիա ներխուժման մասին

Երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիա. ՀՀ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ. ես եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը եւ մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետեւ մեր գնահատմամբ այդ գործողությունն էլ ավելի կխորացնի Սիրիայում մարդասիրական ճգնաժամը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիտի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասմավորապես, նշեց. «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու եւ Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Այս առումով ուզում եմ ընդգծել, ինչպես տեղյակ եք ՀՀ-ն Սիրիայում հաջողությամբ իրականացնում է մարդասիրական առաքելություն, եւ մենք կշարունակենք այդ առաքելության իրականացումը:

Իմաստ ունի, որ այսօրվա կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո մենք դռնփակ ռեժիմում քննարկում անենք եւ մտքեր փոխանակենք Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի, հնարավոր զարգացումների եւ մեր դիրքորոշումների վերաբերյալ»:

 

Լրահոս

Դիտել ավելին