Կարևոր իրադարձություններ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի հատված 56 ծառ

10 Հոկտեմբեր, 2019 11:00
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի հատված 56 ծառ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բուսական աշխարհի վերահսկողության և Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները hոկտեմբերի 7-ին հերթական շրջայցի ընթացքում Խոտանան-Տանձավեր անտառամիջյան ճանապարհին հայտնաբերել են անհայտ անձի կողմից ապօրինի հատված տարբեր տրամագծերի կաղնի, բոխի, հացենի տեսակների 56 ծառ։

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն՝ իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու նպատակով։ Ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակներում իրականացվող ամենօրյա շրջայցերը շարունակվում են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին