Կարևոր իրադարձություններ

Բալասանյանի հայտարարություններին պետք է գնահատական տան իրավապահ մարմինները. Վլադիմիր Կարապետյան

09 Հոկտեմբեր, 2019 16:24
Բալասանյանի հայտարարություններին պետք է գնահատական տան իրավապահ մարմինները. Վլադիմիր Կարապետյան

«Այդ հայտարարություններին պետք է գնահատական տամ ոչ թե ես, այլ իրավապահ մարմինները». արձագանքելով Արցախի անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կողմից Livenews.am-ին տված հարցազրույցում հնչեցրած գնահատականներին եւ սպառնալիքներին՝ այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Armtimes.com-ի ճշտող հարցին՝ կարծում եք Բալասանյանի հայտարարություններն այդ տիրույթո՞ւմ են՝ Կարապետյանը դրական պատասխան տվեց: 

Հիշեցնենք, որ Բալասանյանը, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ հայտարարել է, որ դա ոչ թե հեղափոխություն էր, այլ իշխանության զավթում: Նա խոսել է նաեւ Ղարաբաղի հարցով բանակցությունների եւ ՊՊԾ գնդի գրավման դեպքերին:

 

Լրահոս

Դիտել ավելին