Գլխավոր դատախազ Աթուր Դավթյանի կողմից Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի կողմից արված հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ տնօրենին՝ դրանում նշված հանգամանքերը ստուգելու նպատակով։
Այս մասին Hraparak.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության լրատվության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը, ում այս մասին հարց էինք ուղղել։
Հիշեցնենք,որ «Սասնա ծռեր»-ը, իրենց տարածած հայտարարությամբ, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հարցազրույցին՝ նշել էին․ «ՀՀ քաղաքացի Վիտալի Բալասանյանը իր և ամբողջ 5-րդ շարասյան անունից բազմիցս հանդես է եկել հաշվեհարդարի և ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարություններով»: