Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

 

Արտաշատում ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

09 Հոկտեմբեր, 2019 11:37
Արտաշատում ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Անվտանգ սնունդ/Հետք» հարթակում քաղաքացին ահազանգել էր այն մասին, որ Արտաշատ քաղաքի խանութներից մեկում իրեն վաճառել են ժամկետանց, բորբոսած կոնֆետներ:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների արագ արձագանքի արդյունքում Արտաշատի Օգոստոսի 23-ի փող. 115 ա հասցեում գտնվող Ա/Ձ Մարատ Գեղամյանին պատկանող իրացման կետում հայտնաբերվել է ոչ միայն այդ կոնֆետների խմբաքանակը, այլև ժամկետանց այլ սննդամթերք:

Վերահսկողական միջոցառումներից հետո վաճառքից հանվել և ոչնչացվել է ժամետանց 3 տուփ աղացած միս, 5 լիտր բնական և գազավորված հյութ, շոգեխաշած մսի մեկ պահածո, 6 հատ խտացրած կաթ, 6 շոկոլադե ձողիկ «Թվիքս», 3 շոկոլադե վաֆլի «Յաշկինո», 22 գարեջուր:

ՍԱՏՄ տեսուչների կողմից տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին