Կարևոր իրադարձություններ

Հայաստանում «խելացի կանգառն» այլևս իրականություն է.կանգառի բացմանը մասնակցել է նաև վարչապետը (լուսանկարներ)

08 Հոկտեմբեր, 2019 23:22
Հայաստանում «խելացի կանգառն» այլևս իրականություն է.կանգառի բացմանը մասնակցել է նաև վարչապետը (լուսանկարներ)

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Էջմիածին-Վաղարշապատ քաղաքի տոնին, շահագործման հանձնվեց Հայաստանում առաջին և առայժմ միակ խելացի կանգառը: Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին և կանգառի հնարավորություններին ծանոթացան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, պատգամավորներ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Մնացական Աղաբաբյանը ներկաներին պատմեցին նորաբաց կանգառի հնարավորությունների մասին՝ տեղեկտվական էկրան, զբոսաշրջիկների համար նախատեսված գերֆունկցիոնալ վահանակ, արագ արձագանքման, անվտանգության, աղբի տեսակավորման և մի շարք այլ հնարավորություններ:

Նոր կանգառը Էջմիածնի քաղաքացիներին կծառայի արդեն այսօրվանից: Քաղաքային նորացված տրանսպորտային ցանցի հետ գործարկվող կանգառը կշահագործվի որպես նորարար լուծումների և նորագույն տեխնոլոգիաների համադրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին