Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

 

Աննա Հակոբյանն ու Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոուն այցելել են Արյունաբանական կենտրոն

08 Հոկտեմբեր, 2019 10:22
Աննա Հակոբյանն ու Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոուն այցելել են Արյունաբանական կենտրոն

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանած Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունը հոկտեմբերի 7-ին այցելել են Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն ու Քիմ Սիմփլիս-Բառոուն շրջել են կենտրոնով, շփվել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ։

Այցի ավարտին Գյումրիից 16-ամյա Աստղիկ Լորեցյանը՝ որպես հիշատակ տիկին Բելիզին է նվիրել իր գործած գոբելեն աշխատանքը։ Աստղիկ Լորեցյանի մոտ մի քանի ամիս առաջ հայտնաբերվել էր սուր լեյկոզ և նա բուժումը ստացել է Արյունաբանական կենտրոնում։ Բուժում ստանալու հարցում նրան աջակցել է ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը։ Քիմիոթերապիայի վերջին կուրսն Աստղիկն անցել է 2 շաբաթ առաջ և բժիշկների գնահատմամբ հաղթահարել է հիվանդությունը։

Շրջայցից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում Աննա Հակոբյանն ու Քիմ Սիմփլիս-Բառոունը ներկայացրել են իրենց ղեկավարած հիմնադրամների գործունեությունը։ Տիկին Բառոունը Աննա Հակոբյանին հրավիրել է Բելիզի հանրապետություն։

Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս Բառոունը, որը Կենտրոնական Ամերիկայի ազդեցիկ կանանցից մեկն է, տարբեր սոցիալական շարժումների հեղինակ է, երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դեսպանորդ։ Լինելով քաղցկեղ հաղթահարած անձ հեղինակել է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար տարբեր գլոբալ ծրագեր։ Տիկին Բառոունը Lifeline Foundation-ի հիմնադիրն է։
‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, հոգում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 26 տարեկան երեխաների և դեռահասների բուժումը։ Հիմնադրամը տրամադրում է նաև անվճար դեղորայք, օրական 4-անգամյա սնունդ, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն քաղցկեղ ունեցողներին և նրանց ընտանիքի անդամներին։ Ներկա դրությամբ հիմնադրամն օժանդակում է 240 երեխայի և երիտասարդի։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին