Կարևոր իրադարձություններ

Պլանային գազանջատում՝ որոշ համայնքներում

07 Հոկտեմբեր, 2019 18:30
Պլանային գազանջատում՝ որոշ համայնքներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի, ժամը 12.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի, Գեղարոտ, Ռյա-Թազա, Ալագյազ, Վարդաբլուր, Սադունց, Կանիաշիր, Ծաղկահովիտ, Նիգավան, Սարալանջ, Լուսագյուղ, Կայք, Վարդենիս, Չքնաղ, Քուչակ, Ծաղկաշեն, Արագած, Վարդենուտ, Արայի, Ափնա, Շենավան, Հարթավան, Երնջատափ, Լուսակն գյուղերի և հարակից կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

 

Լրահոս

Դիտել ավելին