Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում

07 Հոկտեմբեր, 2019 17:11
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ Տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով 2019թ. հոկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Քրիստափորի փողոցով Արշակունյաց պողոտայի կողմից Տիգրան Մեծի պողոտայի ուղղությամբ ձախ եզրային 3-րդ գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցները Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախ երթևեկելու փոխարեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին