Կարևոր իրադարձություններ

Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք. Ա․Հովհաննիսյանը շնորհավորել է սպայական լեյտենանտի կոչում ստացած աղջիկներին

07 Հոկտեմբեր, 2019 13:46
Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք. Ա․Հովհաննիսյանը շնորհավորել է սպայական լեյտենանտի կոչում ստացած աղջիկներին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած աղջիկներին կոչում շնորհելու վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուքում»:

«Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկների ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է սպայական լեյտենանտ զինվորական կոչում: Նորաթուխ լեյտենանտները Գյումրիի Մանկավարժական համալսարանի ռազմական ամբիոնի շրջանավարտներ են: Շնորհավորում եմ Ձեզ հարգելի աղջիկներ: Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք»,-նշել է նա:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին