Կարևոր իրադարձություններ

«Արմաթ» կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան

06 Հոկտեմբեր, 2019 17:37
«Արմաթ» կրթական ծրագիրն արտահանվում է Հնդկաստան

Երևանի Մերգելյանի անվան  ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին 2019 թ-ին «Ֆորբս» ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» («World’s Best Regarded Companies») ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին եւ ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը։  

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, բացման արարողությունից անմիջապես հետո ցուցահանդեսի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվել է «Արմաթ» կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար եւ սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը, ստորագրելով վերոնշյալ փաստաթուղթը, շեշտել են կրթական ոլորտում միջազգային նման համագործակցության կարեւորությունը։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է ԱՏՁՄ-ն։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

 

Լրահոս

Դիտել ավելին