Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

Նադալը ջախջախել է Վավրինկային

16 Հոկտեմբեր, 2015 17:15
Նադալը ջախջախել է Վավրինկային

Չինական Շանհայում ընթացող «Մասթերս-1000» կարգի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռաֆայել Նադալը մրցել է Ստեն Վավրինկայի հետ և ջախջախել նրան: Հանդիպումն ավարտվել է 6:2, 6:1 հաշվով և շարունակվել է ընդամենը 1 ժամ 4 րոպե:

Իսպանացին շահել է մրցակցի 4 մատուցում, իսկ սեփականներն իրացրել է հստակորեն:

Կիսաեզրափակչում աշխարհի նախկին առաջին թենիսիստը կմրցի ֆրանսացի Ջո Ֆիլֆրեդ Ցոնգայի հետ, ով դժվարին հաղթանակ է տոնել հարավաֆրիկացի Քևին Անդերսոնի նկատմամբ. գրանցվել է 7:6(6), 5:7, 6:4 հաշիվը:

Լրահոս

Դիտել ավելին