Կարևոր իրադարձություններ

Քարակերտ գյուղում եղբայրները թալանել են փեսայի տունը

04 Հոկտեմբեր, 2019 21:42
Քարակերտ գյուղում եղբայրները թալանել են փեսայի տունը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ոստիկանները բացահայտել են Արմավիրի մարզում կատարված առանձնապես խոշոր չափի գողության դեպք, հայտնում է Shamshyan.com-ը:

ժամը 12:50-ի սահմաններում ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել Քարակերտ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի բնակչից։ Նա հայտնել է, որ նույն օրը ժամը 10:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով տան 2-րդ հարկի դռան բաց լինելու, ինչպես նաև տան անդամների զբաղված լինելու հանգամանքից, ննջասենյակի զգեստապահարանի վրա դրված ճամպրուկից հափշտակել են մոտ 25 մլն դրամ և 2 հազար դոլար:

Պարզվել է, որ գողությունը կատարել են տանտիրոջ՝ 56-ամյա Դիմոս Դ.-ի կնոջ եղբայրները՝ համագյուղացիներ 56-ամյա Սերժիկ Պ.-ն և 52-ամյա Սեյրան Պ.-ն:

Նրանք ննջասենյակի զգեստապահարանի վրա դրված ճամպրուկը դանակով կտրել են և այնտեղից հափշտակել գումարը:

Ոստիկանները կասկածյալներ Սերժիկ և Սեյրան Պ.-երին բերման են ենթարկվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ նրանք խոստովանել են, որ գողությունը իրենք են կատարել:

Ոստիկանները հայտնաբերել են նաև գողոնի մի մասը:

 

Լրահոս

Դիտել ավելին