Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել է Նալբանդյանի գյուղապետի եղբայրը

04 Հոկտեմբեր, 2019 21:13
Ձերբակալվել է Նալբանդյանի գյուղապետի եղբայրը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ձերբակալվել է Արմավիրի մարզի բնակիչ, 46-ամյա Գագիկ Մկրտչյանը, հայտնում է Shamshyan.com-ը:

Նա կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 25-ին Արմավիրի մարզում անառակաբարո գործողություններ կատարելու համար։ Գագիկ Մկրտչյանը փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում այդ գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհիների նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություն, իր սպիտակ գույնի ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է 16-ամյա աղջիկների առջև, իջեցրել է տաբատը և երեխաներին ցույց տվել սեռական օրգանը:

Նա Նալբանդյան գյուղից իր անձնական օգտագործման ГАЗ 3110 մակնիշի 36 DՏ 941 համարանիշի ավտոմեքենայով բերման ենթարկվեց ոստիկանության Բաղրամյանի բաժին:

Այսօր Գ․Մ․-ն  տեղափոխվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Մկրտչյանը նախկինում եղել է դատապարտված, իսկ նրա եղբայրն էլ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետն է։


 
 

Լրահոս

Դիտել ավելին