Կարևոր իրադարձություններ

Վրաց-հայկական սահմանին 300-ից ավելի հայկական բեռնատար չի կարողանում առաջ շարժվել. ըստ ահազանգի՝ խնդիրը նոր կայանատեղին է. Shamshyan.com

04 Հոկտեմբեր, 2019 10:57
Վրաց-հայկական սահմանին 300-ից ավելի հայկական բեռնատար չի կարողանում առաջ շարժվել. ըստ ահազանգի՝ խնդիրը նոր կայանատեղին է. Shamshyan.com

Բեռնատարների բազմաթիվ հայ վարորդներ ահազանգում են, որ վրաց-հայկական սահմանին՝ Սադախլո գյուղում, վրացիները նոր կայանատեղի են ստեղծել և ստիպում են իրենց՝ նախ մեքենաները կայանել այդտեղ՝ վճարելով 30 լարի, և հետո բեռնատարների մեծ հերթեր են կուտակվել, իրենք չեն կարողանում առաջ շարժվել։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

«Վրաստանից որ գալիս ես դեպի տամոժնի, Մառնեուլին անցնում ես, հենց այդտեղ թազա ստայանկա են բացել, ոնց որ Լարսի գլխին էին բացել: Մտնում ես, 30 լարի մուծում ես, նոր հելնում: Երեկ երեկոյանից սկսած մինչև հիմա պահում են, ոչ մի տիպի չեն աշխատում, չենք էլ հասկանում: Սրանք այ էսպես ավտոմատ կիլոմետրերով հերթ են սարքել, չգիտենք՝ երբ ենք առաջ շարժվելու»,-ասել է ահազանգած վարորդը՝ նշելով, որր այս պահի դրությամբ 300-ից ավել բեռնատար կա կանգնած, որ չի կարողանում առաջ շարժվել.

«Վրացիք ստայանկեն սարքեցին, որ մտնենք, 30 լարի մուծենք, նոր առաջ շարժվենք, հասնենք վրացական տամոժնի, բայց հիմա համ տամոժնում են լիքը, համ ստայանկում, համ ստեղ: Ոչ մեկ ոչ գալիս ա, ոչ հետաքրքրվում, դաժե գայիշնիկները անցնում են, բայց չեն կանգնում, մենք էլ որ թողենք, քշենք, գնանք, բռնելու են, անիմաստ շտռաֆ գրեն, հետ ուղղարկեն»:

Ահազանգած վարորդի խոսքով՝ կայանատեղին մոտ 1 ամիս է, ինչ կա, սակայն կուտակումներն արդեն 6 օր է: Նաև դժգոհել է, որ հայկական կողմից ևս ոչ ոք չի այցելել և որեւէ պարզաբանում չի տվել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին