Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Ու՞ր էիք Դուք, պարոն դեսպան, երբ մարդը մերձավորին հաց հասցնելու համար խոշտանգվեց և սպանվեց. Սյուզան Սիմոնյանի բաց նամակը Ֆրանսիայի դեսպանին

03 Հոկտեմբեր, 2019 15:15
Ու՞ր էիք Դուք, պարոն դեսպան, երբ մարդը մերձավորին հաց հասցնելու համար խոշտանգվեց և սպանվեց. Սյուզան Սիմոնյանի բաց նամակը Ֆրանսիայի դեսպանին

Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Բաց նամակ Հայաստանում հավատարմագրված Ֆրանսիայի հանրապետության դեսպան Ջոնաթան Լաքոտին

Պարոն դեսպան, որպես ՀՀ քաղաքացի ձեզնից չեմ ակնկալել, որ դուք սատարեք կամ աջակցեք մեր երկրի հանցագործներին: Ես հասկանում եմ, որ դուք թյուրիմացության մեջ եք և դրանում առաջին մեղավորը մեր հեղափոխությունն է, որը դեռևս քաղաքական գնահատական չի տվել նախկին բռնապետական ռեժիմի ապազգային և հանցագործ գործունեությանը: 
Պարոն դեսպան, այնուհանդերձ, ինձ համար անհասկանալի է, որ դուք լինելով մարդասիրական արժեհամակարգի ջատագով երկրի քաղաքացի, ձեզ թույլ եք տալիս անտեսել այն հանցագործությունները, որ կատարվել են մեր երկում մինչ հեղափոխությունը: Տեղեկացնեմ, որ Արփինե Հովհաննիսյանի թողտվության և անմարդկային գործելակերպի արդյունքում Հացբերող է մահացել մեր երկրում: Շատ կցանկանայի, որ դուք հասկանայիք, թե ինչ ասել է «հաց բերող» հայի համար: Հացը հայի համար դարեր ի վեր սրբություն է եղել և հայ մարդը միշտ հպարտացել է իր աղուհացով լինելու, մարդկանց և նույնիսկ թշնամուն հացից չզրկելու, մերձավորի հետ իր վերջին հացը կիսելու հատկությամբ: Ուստի նման դաժան և բանտի պայմանների հետ անհամատեղելի հիվանդություն ունեցող Հաց բերողին միտումնավոր սպանելը և խոշտանգելը առաջին հերթին անարգում է հային, Հացի նկատմամբ նրա սրբությունները, և դա իսկապես մեծ ողբերգություն է եղել Հայաստանի համար, երբ մարդը մերձավորին հաց հասցնելու համար խոշտանգվել և սպանվել է: Ուր՞ էիք դուք, պարոն դեսպան, այդ ժամանակ:
Իհարկե ես համամիտ չեմ հայհոյանքներով խոսելուն, գոյություն ունի քաղաքական լեզու: Բայց կնոջը վիրավորելու դեմ ձեր արձագանքը ինձ հասկանալի կլիներ, եթե դուք գոնե մեկ անգամ Հացբերողի կյանքը փրկելու համար կես բառ արտահայտած լինեիք: Չեմ ուզում հավատալ, որ Արփինե Հովհաննիսյանի կին լինելն է ձեզ զայրացրել: Հանցագործների մեջ կին կամ տղամարդ չկա, պարոն դեսպան, բոլորը պետք է պատասխան տան Օրենքի առջև: Ես ուզում եմ հավատալ, որ այդ օրը գալու է նաև Արփինե Հովհաննիսյանի համար:
Մնացեք խաղաղ, և փորձեք ինքներդ ձեզ հարց տալ, թե որտեղ եք եղել, երբ երկրում բռնաբարվել է Օրենքը, արդարադատությունը, երբ երկրի բանտերը լեցուն էին քաղբանտարկյալներով, և այդ բանտերը պատժիչ համակենտրոնացման ճամբարների էին նման Արփինե Հովհաննիսյանի նախարար լինելու տարիներին, երբ ամեն խուց իր մուկն ուներ, որի անունը բանտարկյալները Արփինե էին դրել, քանի որ այդ նախարարի թողտվությամբ բանտարկյալներին կերակրում էին այնպիսի թաց և ուտելու համար ոչ պիտանի հացով, որ բանտարկյալները ստիպված էին իրենց մկներին կերակրել դրանով: 
Հարգանքով՝ 
ԿՀԺ ՀԿ-ի նախագահ
Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին