Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ում տիրող իրավիճակն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ. Լավրով

03 Հոկտեմբեր, 2019 08:05
ԼՂ-ում տիրող իրավիճակն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ. Լավրով

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման քաղաքական գործընթացը արգելակվել է, դեռևս չի հաջողվում շարժվել այդ ուղղությամբ: Ինչպես հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի 16-րդ միջազգային նիստում:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, վերջերս իրավիճակը շփման գծում բավականին հանգիստ է, միջադեպեր քիչ են տեղի ունենում, և դրանք շատ խոշոր չեն: Կայացել է զոհերի մարմինների փոխանակում, պատրաստվում է կալանված մարդկանց փոխանակում՝ քիչ քանակությամբ, սակայն այնուամենայնիվ ինչ-որ գործընթաց տեղի է ունենում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սերտորեն աշխատում են ԱԳ նախարարների հետ: Ինչ վերաբերում է հողում տիրող իրավիճակին, ես կասեի, որ այն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացը սառեցված է, և դեռևս այդ արգելակումից չի հաջողվում դուրս գալ»,- ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթաց ստեղծելու մթնոլորտին: «Սակայն մենք՝ որպես համանախագահներ, ամերիկացիների և ֆրանսիացիների հետ աշխատում ենք միասին և միասնական տեսլական ունենք այս հարցի շուրջ: Մենք ցանկանում ենք գտնել լուծումը, որն, իհարկե, պետք է գտնել ուղիղ երկխոսության միջոցով», - ասել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին