Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում 20-ամյա երիտասարդ է դանակահարվել

02 Հոկտեմբեր, 2019 20:41
Կոտայքի մարզում 20-ամյա երիտասարդ է դանակահարվել

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 01.30-ին, ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ստացվել բուժհաստատությունից, որ կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած թափանցող վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1998 թվականին ծնված մի երիտասարդ։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության ծառայողները, այնուհետև Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ դանակահարություն է տեղի ունեցել և երիտասարդին հնարավոր է, որ դանակահարել է 2001 թվականին ծնված Չարենցավանի մի բնակիչ։ Նա բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին ներկայացել է բաժին և տվել է խոստովանական բացատրություն։

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, գործն ուղարկվել է Չարենցավանի քննչական բաժին։

 

Լրահոս

Դիտել ավելին