Կարևոր իրադարձություններ

Որտեղ են գործելու բուքմեյքերական գրասենյակները, եթե «Վիճակախաղերի մասին» նոր օրենքն ընդունվի

02 Հոկտեմբեր, 2019 11:06
Որտեղ են գործելու բուքմեյքերական գրասենյակները, եթե «Վիճակախաղերի մասին» նոր օրենքն ընդունվի

Ազգային ժողովն այսօր քննարկում է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նոր օրինագիծը: Նախագծի հեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը:

Հիմնական զեկուցող Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ օրենքի վերաբերյալ ստացվել են առաջարկներ, որոնցից գրեթե բոլորն ընդունվել են, բացառությամբ կրկնվող ու տեխնիկապես անհնար առաջարկների, որոնք ընդամենը մեկ-երկուսն են: 

Առաջարկությունների մեջ ուշագրավը Սիփան Փաշինյանի ներկայացրածն է:

«Օրենքի ընդունումից հետո Հայաստանում բուքմեյքերական գրասենյակները կգործեն հետևյալ տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր կազմակերպության համար մարզկենտրոնում 1-ական, ինչպես նաև Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում 1-ական բուքմեյքերական գրասենյակ: Նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզի այն քաղաքներում, որտեղ թույլատրված է խաղատների գործունեությունը, այսինքն՝ 4 քաղաքը, որը ներառված է տուրիզմի զարգացման տրամաբանության մեջ: Համաձայնեք, որ անտրամաբանական կլիներ, եթե խաղատուն լիներ, բայց ֆուտբոլային խաղի վրա խաղադրույք դնելու հնարավորություն չլիներ »,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Նախագծի վերաբերյալ ավելի մանրամասն՝ այստեղ

 

 

Լրահոս

Դիտել ավելին