Կարևոր իրադարձություններ

Մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը. Նիկոլ Փաշինյան

01 Հոկտեմբեր, 2019 18:33
Մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը. Նիկոլ Փաշինյան

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է բնական գազի մատակարարման և փոխադրման ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներն ամփոփող ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը, ինչը կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրացիայի մակարդակի և համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նիստի ընթացքում ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր: «Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ներպետական գործընթացները ժամանակին ավարտելու համար, ինչը հնարավոր դարձրեց այս փաստաթղթի ստորագրումը»,- ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին