Կարևոր իրադարձություններ

Ձախողված դիվերսիայի ժամանակ սպանված ադրբեջանցու ինքնությունը հայտնի է

23 Սեպտեմբեր, 2019 23:43
Ձախողված դիվերսիայի ժամանակ սպանված ադրբեջանցու ինքնությունը հայտնի է

Ինչպես հայտնել էր ՊԲ մամուլի ծառայությունը՝ սեպտեմբերի 22-ին ժամը 16:15-ի սահմաններում, Պաշտպանության բանակի առաջնագծի հարավ-արևելյան դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխվել է։ Ձախողված դիվերսիայի ընթացքում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Աբդուլռահմանով Ռամին Շյովքեթ օղլուն:

Սպանված զինծառայողի անունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, սակայն, որ զինծառայողը «պարզապես մոլորվել է ու հայտնվել միջդիրքային գոտում»։ Նշենք, որ ՊԲ–ն որևէ կորուստ չի ունեցել։

Հավելենք նաև, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 31 կորստի մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին