Կարևոր իրադարձություններ

Մինչև տարվա վերջ ՌԴ-ում հայկական վարորդական իրավունք ունեցողների խնդիրը կլուծվի

23 Սեպտեմբեր, 2019 13:29
Մինչև տարվա վերջ ՌԴ-ում հայկական վարորդական իրավունք ունեցողների խնդիրը կլուծվի

Սեպտեմբերի 17-ին Ռուսատանի Պետական դումայում տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Պետական դումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցերով կոմիտեի համատեղ նիստը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը խորհրդրանում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ հայկական պատվիրակությունը բարձրաձայնել է Մեծամորի ատոմային էլեկտրոկայանի շահագործման ժամկետի երկարաձգման հարցի վերաբերյալ։

Հայաստանը 2014թ․-ին ՌԴ-ից 270 մլն դոլարի վարկ է վերցրել, նաև՝ 30 մլն դրամաշնորհ։

Ըստ Միքայել Մելքումյանի՝ այդ գումարից մինչև հիմա 200 մլն դոլարն է տրվել։

«70 մլն-ը չի տրվում, ձգձգվում է, իսկ եթե չտրամադրվի, այդ ամբողջն անբավար է, որպեսզի ատոմակայանը հավուր պատշաճի գործարկվի։ Ավելին՝ հունվարի 1-ից հետո վարկի տոկոսադրույքի ծախսերը կիրառվելու է էլեկտրոէներգիայի սակագնի մեջ, ինչը պրոբլեմ է»,- ասաց նա։

Համատեղ նիստում քննարկվել է նաև ՌԴ-ում հայկական վարորդական իրավունք ունեցողներին վարել չթույլատրելու հարցը։ Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ խոստացել են, որ այդ խնդիրը մինչև տարվա վերջ պետք է լուծվի։

Ըստ պատգամավորի՝ դրա մասին հայտարարել է ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Մենք հետամուտ ենք լինլու, որ մինչև տարվա վերջ վարորդական իրավունքների խնդիրը լուծվի»,- հավելեց նա։

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Պետական դումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցերով կոմիտեի համատեղ նիստում քննարկվել է նաև ՀԱՊԿ-ի շրջանակում ՀԱՊԿ անդամ մեկ երկրի կողմից ոչ ՀԱՊԿ անդամ մեկ ակլ երկրի ստրագետիական հարձակողական նշանակության կործանիչ զենքերի մատակարարման հարցը։

«Որևէ բացասական արձագանք չեղավ առ այն, որ Ադրբեջանին զենքի մատակարարումը պետք է ՀԱՊԿ առաջիկա նիստում, որը տեղի է ունենալու Երևանում, որոշակի ձևաչափ մշակվի և որոշակի սահմափակումներ իրականացնելու համար։ Որևէ մեկը չի պնդում, որ բոլոր տեսակի զենքերը պետք է չվաճառվեն, բայց այն զենքերը, որոնք կործանիչ նշանակության զենքեր են, դրանք չպետք է վաճառվեն, սա անընդունելի է»,- հստակեցրեց Միքայել Մելքումյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին