Կարևոր իրադարձություններ

«Սեղմեք դրանց, որ խոստովանեն, թե ինչու սպանեցին Հաց բերողին». Սյուզան Սիմոնյան

20 Սեպտեմբեր, 2019 16:58
Հեղինակ՝ Սյուզան Սիմոնյան
«Սեղմեք դրանց, որ խոստովանեն, թե ինչու սպանեցին Հաց բերողին». Սյուզան Սիմոնյան

«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել և կից գրել.

«Հաց բերողի հարցով դեռ մեկ փորձագետ է խոստովանել, որ սխալ արդյունք են ցույց տվել, բա որ քննիչներին մի քիչ սեղմեք, ինչեր կխոստովանեն: Խոստովանելու դեպքում թելը կտանի կհասցնի դավադրությունների և ինտրիգների մեծն վարպետ սեռժիկին, ճանապարհին էլ այցելելով Արփուշին ու մնացածներին: Սեղմեք դրանց, որ խոստովանեն, թե ինչու սպանեցին Հաց բերողին»:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ ՀՀ արդարադատության նախարարը Արփինե Հովհաննիսյանն էր, ում անմիջական ենթակայության տակ էին քրեակատարողական հիմնարկները, որոնցից մեկում էլ մահացավ Հաց բերողը:

Մամուլն այսօր գրել էր, որ Հաց բերողի քրեական գործով նոր հանգամանք է ի հայտ եկել. փորձագետներից մեկը իրավապահների մոտ ընդունել է մեղքը, որ սխալ եզրակացությամբ են պնդել, թե Ա. Սարգսյանն այդ հիվանդություններով կարող է մնալ կալանքի տակ: 

«Հարուցված քրգործով նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է դատաբժշկական նոր փորձաքննություն»: Այսինքն՝ նոր փորձաքննությամբ փորձում են պարզել, թե նախկինում տված եզրակացությունը որքան արժանահավատ է եղել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին