Կարևոր իրադարձություններ

Խուզարկություններ 4 ՔԿՀ-ներում

20 Սեպտեմբեր, 2019 15:36
Խուզարկություններ 4 ՔԿՀ-ներում

Սեպտեմբերի 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արթիկ», «Արմավիր», «Հրազդան» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3  USB լար, 6 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, գործարանային արտադրության 52 խաղաթուղթ, ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն 1 սարք եւ 1 լիտր ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից  հայտնում են, որ վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: 

 

Լրահոս

Դիտել ավելին