Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    526
    534

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ

20 Սեպտեմբեր, 2019 15:32
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ուղերձում ասվում է.

«Հարգելի Արմեն Վարդանի,

Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանադույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա:

Դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և համահունչ են տարածշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը:

 

Ձեզ ի սրտե քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում, իսկ Ձեր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին