Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Դոնեցկիին

20 Սեպտեմբեր, 2019 11:56
Ուկրաինայում ձերբակալել են հանցավոր խմբավորման ղեկավար Սամվել Դոնեցկիին

Ուկրաինայի Պոլտավայի մարզում իրավապահ մարմինները ձերբակալել են հանցավոր էթնիկ խմբավորման անդամների և նրանց ղեկավարին՝ ծնունդով Վրաստանից Սամվել Մարտիրոսյանին (Սամվել Դոնեցկի): Այս մասին հայտնում է tsn.ua-ն:

Սամվել Մարտիրոսյանը հետախուզման մեջ էր Ինտերպոլի կողմից` Հայաստանում կատարած սպանության համար: 1990-ական թվականներին Մարտիրոսյանը գլխավորել է Դոնեցկի մարզի հանցավոր խմբավորումներից մեկը, այնուհետև նրա ազդեցությունը տարածվել է նաև Զապորոժիեի և Պոլտավայի մարզերում, հայտնում է Ուկրաինայի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը:

Հանցավոր խմբավորման անդամները` 60-ամյա Սամվել Մարտիրոսյանը, նրա 58-ամյա կողակիցը և երկու «հանցակից-գործընկերները» մեղադրվում են շորթումների, մարդկանց առևանգման, զենքի վաճառքի և այլ ծանր հանցագործությունների համար:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին