Կարևոր իրադարձություններ

Հայաստանը նախատեսում է դեսպանություն բացել Եթովպիայում

18 Սեպտեմբեր, 2019 22:51
Հայաստանը նախատեսում է դեսպանություն բացել Եթովպիայում

Կառավարությունը քննարկվի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին որոշման նախագիծը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի օրակարգում:

Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական ներկայացվածություն չունի անդրսահարյան Աֆրիկայում, իսկ անդրսահարյան Աֆրիկայի պետությունների ներկայացվածությունը Հայաստանում սահմանափակվում է միայն որոշ պետությունների կողմից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ դեսպանների հավատարմագրմամբ։

«Ադիս Աբեբայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը զգալիորեն կկարգավորի և կակտիվացնի ՀՀ շփումներն անդրսահարյան աֆրիկյան պետությունների հետ թե՛ հնարավոր տնտեսական հեռանկարների, թե՛ տարբեր միջազգային հարթակներում մայրցամաքի 50-ից ավելի պետությունների և դրանց աջակցությունը ստանալու տեսանկյունից»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Ակնկալվում է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը Եթովպիայում հնարավորություն կտա զարգացնել միաժամանակյա համագործակցությունը Աֆրիկյան Միության հետ:

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է նաև Իսրայելում դեսպանություն բացելու նախագիծը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին