Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

Թալանել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1.5 մլն դրամի վնաս. Shamshyan.com

18 Սեպտեմբեր, 2019 22:48
Թալանել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1.5 մլն դրամի վնաս. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Էդուարդ Հակոբյանի բնակարանից կատարված գողության փաստով։ Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Բազումի բաժին է դիմել բնակարանատերը և հայտնել, որ սեպտեմբերի 16-ի ժամը 21։00-ից մինչև սեպտեմբերի 17-ի ժամը 20։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իրենց տան առաջին հարկի խոհանոցի պատուհանը և մտել տուն, որտեղ հյուրասենյակում եղած պայուսակի միջից հափշտակել են 2 հատ ոսկյա թանկարժեք մատանի։

Ըստ աղբյուրի՝ Է. Հակոբյանը, որն աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-վնասվածքաբան, իրավապահներին հայտնել է, որ իրեն պատճառվել է 1 մլն 500 հազար դրամի վնաս։ 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին